ՋՈՒՐԸ ՎԱՐԴԱՆԻՁՈՐՈՒՄ ՆՈՐԻՑ ՇՈՒՐՋՕՐՅԱ Է

      Ահազանգը Մեղրու տարածաշրջանի Վարդանիձոր գյուղից ստացվեց առավոտյան մոտ 9։30-ին: Բնակիչները հաղորդում էին, որ տեղում առկա է ջրագծի վթար՝ մեծ արտահոսքով։ Վեոլիա Ջրի «Արեւելք» տարածաշրջանի տնօրինության «Մեղրի» տեղամասի աշխատակիցներն անմիջապես ձեռնամուխ եղան վթարի հայտնաբերմանն ու վերացմանը:
      Վթարի վայրի ուսումնասիրությամբ պարզվեց, որ մի քանի տեղով վնասվել էր 110մմ տրամագծով պոլիէթիլենե խողովակաշարը, որի հետևանքով խախտվել էր գյուղի շուրջօրյա ջրամատակարարումը։ Խնդրին լուծում տալու նպատակով հաշված ժամերի ընթացքում խողովակաշարի վթարված հատվածները փոխարինվեց նորով։  Եւ արդեն 16։00-ին գյուղի ջրամատակարարման ռեժիմը վերականգնվեց: