«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն սպասարկում է մայրաքաղաք Երևանը, 45 այլ քաղաքներ, 334 գյուղեր: Ընդամենը 380 բնակավայր: Դրանից բացի, այն մեծածախ ջրամատակարարման ծառայություններ է մատուցում 64 բնակավայրի: Ընդհանուր առմամբ ընկերությունը սպասարկում է 836 595 բաժանորդի, որից ակտիվ է 644 415 բաժանորդ:
Վարձակալության պայմանագրով, Վեոլիա Ջուր ընկերությունը հանձն է առել շահագործել և պահպանել՝
Ջրաղբյուրներ և մաքրման կայաններ, մայր ջրատարներ,
Ջրամատակարարման բաշխիչ ցանց,
Կեղտաջրերի հավաքման համակարգ,
Կեղտաջրերի մաքրման կայաններ,
Բաժանորդներին մատուցվող համապատասխան ծառայություններ,
Ջրի որակի ապահովում,
Ջրամատակարարման տևողության և կայունության բարձրացում,
Խմելու ջրի հոսակորուստների կրճատմանն ուղղված միջոցառումների իրականացում:
Վեոլիա Ջուր ընկերությունն իր շուրջ 2619 աշխատակիցներով հանձն է առել ապահովել սպասարկման տարածքի խմելու ջրի արտադրության և վաճառքի, կեղտաջրերի մաքրման համակարգերի կառավարումը, բնակավայրերի բաշխիչ ցանցերի արդյունավետության բարձրացումն ու զարգացումը:
Ընկերությունը թե ջրագծերի, թե կոյուղատարների և թե հեղեղատարների մասով սպասարկում և շահագործում է այն, ինչը հանձնված է ընկերությանը պայմանագրով:
Համաձայն «Վարձակալության պայմանագրի»` Ընկերության պարտավորությունը 15 տարիների համար սահմանափակված է 45 մլրդ դրամի (ԱԱՀ-ն ներառյալ) պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով, որը նախատեսված է սպասարկման ողջ տարածքի՝ Երևանի, 45 քաղաքային բնակավայրերի և 334 գյուղական բնակավայրերի համար:
Վարձակալության պայմանագրով առաջադրված խնդիրների լուծմանն իր մասնակցությունը կբերի նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեն, որը առաջիկա տարիներին նախատեսում է համակարգում իրականացնել մի շարք խոշորածավալ ծրագրեր, մեծամասամբ նոր բազմապիսի կառույցների շինարարության կամ գործողների արմատական վերակառուցման ու արդիականացման նպատակով: