ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին» 2016թ. նոյեմբերի 30-ի N 378Ն որոշմամբ բաժանորդների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը Մատակարարի՝ Վեոլիա Ջուր ՓԲԸ տրամադրած Տեխնիկական պայմանների հիման վրա Դիմող անձի հայեցողությամբ կառուցում է Մատակարարը՝ կամ ինքը՝ Դիմող անձը լիցենզավորված կազմակերպությունների միջոցով (նախագծող, շինարարություն ու տեխնիկական վերահսկողություն իրականացնող):
Նոր համակարգը, բացառությամբ առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման և տեղակայման, կառուցվում է Դիմող անձի հաշվին: Այնուհետեւ համակարգը Վեոլիա Ջրի կողմից միացվում է իր ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին: Դրանից հետո նորակառույց համակարգի սեփականության իրավունքը Դիմող անձի կողմից անհատույց հանձնվում է Հայաստանի Հանրապետությանը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով Վեոլիա Ջրի կողմից սպասարկվելու նպատակով:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ անհատական համակարգերի կառուցմանը ներկայացվող պահանջներին և ընթացակարգին կարելի է ծանոթանալ այցելելով ընկերության Բաժանորդների սպասարկման գրասենյակներ կամ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը այստեղ («Իրավական ակտեր» էջ)
Դիմող անձի կողմից այլ բաժանորդի ներքին ցանցին միացում կատարելու կարգի և այդ գործընթացին առնչվող փաստաթղթերի ձևերին ՝ այստեղ («Իրավական ակտեր» էջ)
Անհատական ջրագծերի շինարարությունը Վեոլիա Ջրի կողմից իրականացնելու դեպքում, կիրառվող աշխատանքների միավոր գների ծավալաթերթերին կարելի է ծանոթանալ այստեղ («Իրավական ակտեր» էջ)
Անհատական ջրագծերը դիմող անձի միջոցով կառուցելու դեպքում ներգրավվող լիցենզավորված Նախագծող, Շինարարություն և Տեխնիկական վերահսկողություն իրականացնող կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ («Իրավական ակտեր» էջ)