Մեր բիզնեսի նպատակն ոչ միայն տնտեսական արդյունքներն են, այլև շրջակա միջավայրի բարելավումը՝ թե՛ բնության, թե՛ հասարակության մեջ։ Ոչ բարոյական վարքագծի, կոռուպցիայի և խտրականության հանդեպ զրոյական հանդուրժողականությունը Վեոլիայի Առաքելության ավանդական մասն է։ Մենք ներդրել ենք արդյունավետ էթիկայի և համապատասխանության ծրագիր, որը օգնում է մեզ խթանել բարոյական վարքագիծը հասարակության մեջ և իրականացնել բիզնեսը՝ համապատասխան այն կանոններին, որոնք պարտադիր են մեզ համար։
Անկախ նրանից՝ արդյոք դա օրենքով սահմանված պահանջ է, թե մեր նախաձեռնությամբ սահմանված քաղաքականություն՝ մեր արժեքներին հավատարիմ մնալու և դրանք տարածելու համար, այդ կանոնները պարտադիր են մեր ընկերությունում աշխատող յուրաքանչյուրի համար։ Մեր համապատասխանության ծրագրի միջոցով մենք վերահսկում ենք՝ արդյոք հետևում ենք այս կանոններին, և մշտապես ձգտում ենք կատարելագործել ու բարելավել այդ ծրագիրը։
WHISPLY
2004 թվականից մեր Էթիկայի հանձնաժողովը վերահսկում է բարոյական վարքագիծը և ուսումնասիրում ցանկացած կասկածելի դեպք։ Այն ընդունում է առաջարկություններ (նաև անանուն ձևով) Whispli հավելվածի միջոցով։
Մեր արժեքները
Մենք Վեոլիա Գրուպի արժեքները ներառել ենք Էթիկայի կանոնակարգում, և միաժամանակ ընդունել ենք նաև Կոռուպցիայի դեմ Էթիկայի կանոնակարգը։ Մեր բոլոր աշխատակիցները առաջնորդվում են՝ հաշվի առնելով երկու կանոնակարգերը։ Մենեջերները նույնպես հետևում են Կառավարման վարքագծի կանոնակարգին, որն անփոխարինելի գործիք է մեր ընկերության կորպորատիվ մշակույթի ձևավորման համար։
