Վթարային վիճակը շտկվեց

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Երևանյան 42 շենքին ջուր էր տրվում դեռ 1970-ականներին կառուցված 120 մետրանոց ջրագծով: Անցած տասնամյակները բնականաբար արել էին իրենց գործը: Խողովակը քայքայվել էր ու ջրի կորուստ էր տալիս: Դրանից բացի, այն «խաչված էր» կոյուղատարի հետ և չէր համապատասխանում տեխնիկական նորմերին՝ պարբերաբար հարուցելով վթարներ։ 
     Իրավիճակը շտկելու նպատակով «Արևելք» տարածաշրջանային տնօրինության «Մարտունի» տեղամասը օրերս իր դարն ապրած մետաղական խողովակաշարը փոխարինեց պոլիէթիլենայինով: Լուծվեց նաև կոյուղագծի և ջրագծի «խաչման» խնդիրը. կառուցվեց 24 մետր երկարությամբ նոր կոյուղագիծ իր երկաթբետոնե ծածկ ունեցող դիտահորով:
     Կատարված աշխատանքների արդյունքում խնայվել է վայրկյանում 3 լիտր ջրաքանակ, բարձրացել է ջրատար և կոյուղատար համակարգերի շահագործման հուսալիությունը, բացառվել են հաճախադեպ վթարները և կրճատվել շահագործման ծախսերը։