
Վթարի պատճառը սողանքն էր:
Օրերս Կորեայի ձոր կոչվող տարածքում՝ Հրազդանի ափին, ընթանում էին «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի նորոգման աշխատանքները:
Ջրմուղագործների եզրակացմամբ՝ վթարի պատճառը հողի խոշոր զանգվածի սահքն է, որը հանգեցրել է 800մմ տրամագծով ջրատարի տեղաշարժին: Ընդ որում, 3-րդ անգամ վերջին օրերին:
Ավելին, հողը շարունակվում է տեղաշարժվել: Կարճ ժամանակամիջոցում ներկաների աչքի առաջ հողը քանիցս փլուզվեց և ժայռաբեկորները հայտնվեցին Հրազդանում:
Երևույթի խորքային պատճառները սպասում են մասնագետների գնահատականին: Իսկ մինչ այդ, ՎեոլիաԹիմն առաջիկայում նախատեսում է ձեռնարկել միջոցներ այդ վտանգավոր հատվածը շրջանցող խողովակաշարի կառուցման նպատակով: