Վեոլիան Հայաստանում

025
լոգո

2016 թվականի նոյեմբերի 21-ին կնքված «Վեոլիա Գրուպ» - «Վեոլիա Ջուր ՓԲԸ» - «ՀՀ ԷԵԲՊ-ի Ջրային տնտեսության պետական կոմիտե» եռակողմ Վարձակալության պայմանագրով Վեոլիա Ջուրը 2017թ.-ից 15-ամյա ժամկետով ստանձնեց Հայաստանի ջրամատակարարման համակարգերի կառավարումը: Այն հնարավոր դարձավ Հայաստանի Կառավարության հայտարարած միջազգային մրցույթի արդյունքում, որին մասնակցեց, առաջադրանքի լուծման իր տեսլականն ու կարողությունները ներկայացրեց և բացարձակ հաղթանակ տոնեց Վեոլիա ջուր ՓԲԸ հիմնադիր, շրջակա միջավայրի ոլորտի աշխարհի առաջատար ֆրանսիական Վեոլիա Գրուպը:
 

Վեոլիա



 

Սպասարկում է 46 քաղաք, 334 գյուղ

Մեծածախ ջրամատակարարման ծառայություններ է մատուցում 76 բնակավայրի

 

Սպասարկում է 805.000 բաժանորդի, որից ակտիվ է 622.000 -ը

 

Ունի 2619 աշխատակից

veolia Armenia

Վարձակալության պայմանագրով, Վեոլիա Ջուր ընկերությունը հանձն է առել ապահովել խմելու ջրի արտադրության և վաճառքի, կեղտաջրերի մաքրման համակարգերի կառավարումը, բնակավայրերի բաշխիչ ցանցերի արդյունավետության բարձրացումն ու զարգացումը նախկին Երևան Ջուր, Հայջրմուղկոյուղի, Լոռի-ջրմուղկոյուղի, Շիրակ-ջրմուղկոյուղի և Նոր Ակունք ընկերությունների կողմից սպասարկվող բնակավայրերում: