Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ, «Ֆրանսիա-Հայաստան» բարեկանության խմբի անդամներ աշխատանքային այցով եղան Վեոլիա Ջուր ընկերությունում:
Ժաք Մարիլոսյանը, Գիյոմ Կասբարիանը, Դանիել Կազարյանը, Ժան-Պիեռ Կուբերտաֆոնը, Ֆրանսուա Պուպոնը, Գի Տեսիեն, նրանց ուղեկցող անձինք, ինչպես նաեւ մի շարք հայաստանյան պատասխանատուներ հանդիպեցին Վեոլիա Ջրի ղեկավարների հետ ծանոթանալու ընկերության աշխատանքին ու առաջիկա ծրագրերին, առկա խոչնդոտներին ու ապագայի մարտահրավերներին:
Գլխավոր տնօրեն Կրիստիան Լլֆեն, նրա տեղակալ, Ներդրումների տնօրեն Շահին Բուտուիլան ու Վարչական տնօրեն Մարիաննա Շահինյանը ներկայացրին հյուրերին ջրամատակարարի գործունեության արդյունքները, ձեռքբերումներն ու կիսվեցին պատկերացումներով՝ վարձակալության պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ:
Ներդրումների ծավալներ, հայաստանյան շահագրգիռ կազմակերպությունների հետ համագործակցության սերտացում, սպառողների ու հանրության օգնություն. սեփական ջանքերից բացի, սրանք էլ են կարեւոր գործոններ նախատեսվածին հասնելու համար: Բայց Վեոլիա Ջրի համոզվածությունն անխախտ է. նախատեսված ծրագրերը կիրականացվեն ժամանակին, արդյունքները էլ կլինեն գոհացուցիչ՝ ի շահ բոլոր կողմերի: