Վեոլիա Ջուր. ֆրանսիական ընկերություն հայկական կոլորիտով

     Վեոլիա Ջուրը ոչ միայն Հայաստանում գործող ու Հայաստանի համար գործող ընկերություն է, այլեւ ֆրանսիական ընկերություն: Դրա համար էլ վերջինիս հաջողությամբ ոչ միայն հայաստանյան կողմն է հետաքրքված, այլեւ ֆրանսիականը: Ի վերջո, խոսքը Հայաստանում ֆրանսիական բիզնեսի առաջընթացի եւ բարեկամ Ֆրանսիայի հեղինակության մասին է:      
     Ահա թե ինչու ֆրանսիական պաշտոնատար անձինք առիթը բաց չեն թողնում այցելելու Վեոլիա ջուր, տեղեկանալու հաջողությունների ու առկա խնդիրների մասին եւ առաջարկելու իրենց օգնությունը՝ դրանք լուծելու, 15 ամյա վարձակալության պայմանագիրը հաջողելու գործում:
     Օրերս նման մի առաքելությամբ ընկերության գլխավոր գրասենյակ այցելեցին Արտերկրում հաստատված ֆրանսիացիների ներկայացուցիչ, սենատոր Օլիվիե Կադիքը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը և դեսպանության աշխատակից Քվենտին Պերյեն:
     Հյուրընկալողները՝ Վեոլիա ջրի Գլխավոր գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, գլխավոր տնօրենի տեղակալ, ներդրումների տնօրեն Շահին Բուտուիլան եւ Վարչական տնօրեն Մարիաննա Շահինյանը հյուրերին ներկայացրին ընկերության գործունեության առաջին տարվա՝ 2017թ. արդյունքներն ու առաջիկա ծրագրերը: