Թալինում ջուրը բաժանում են ավտոցիստեռներով

Իրոք որ ծանր վիճակ է ստեղծվել ներկայումս Արագածոտնի մարզի Թալինի և հարակից Մարալիկի տարածաշրջանների մի քանի գյուղերում: Մենք արդեն գրել ենք այնտեղ աղբյուրների կամ ջրագծերի սառցակալման պատճառով առաջացած ջրամատակարարման խնդիրների մասին:

Օրերս բուք-բորանի հետևանքով սարերում մոլորված «Թալին» տեղամասի վթարային բրիգադը հնարավոր եղավ հայտնաբերել միայն ՀՀ ԱԻՆ աշխատակիցների օգնությամբ: Իսկ մեկնել էին նրանք սարեր աղբյուրները վերագործարկելու ակնկալիքով. որ ջուր ունենան սպառողները: Ցավոք, չստացվեց: Դրա համար էլ Վեոլիա ջուրը ներկայումս իր բաժանորդներին ջուր է հասցնում ցիստերներով, գոնե նվազագույն կարիքները բավարարելու համար: