
Ֆրանսիական Վեոլիա Գրուպի համակարգը ներառում է աշխարհի բոլոր մայրցամաքներում գործող տասնյակ ընկերություններ: Այդ թվում Վեոլիա Ջուր ՓԲԸ-ն: Սակայն չնայած հեռավորությանը և իրականացվող ծրագրերի տարբերությանը, ամենուր կիրառվում են Գրուպում ընդունված միատեսակ բարձր չափանիշները:
Դրան մեծապես նպաստում է նաև Փարիզի գլխամասային գրասենյակի ներկայացուցիչների մշտական այցելությունները մասնաճյուղեր՝ ստուգելու, հրահանգավորելու, որակավորումը բարձրացնելու և նորագույն պահանջներին ծանոթացնելու նպատակով:
Օրերս Երևանում աշխատանքային այցով գտնվող Վեոլիա Գրուպի հերթական պատվիրակության խնդիրը Վեոլիա Ջրում առաջնահերթություն հանդիսացող աշխատողների առողջության և անվտանգության գործընթացների կառավարման հետագա զարգացումն էր, Վեոլիա Գրուպի բարձր ռիսկերի կառավարման ստանդարտների կիրառումը և ջրմուղագործների շրջանում աշխատանքի անվտանգության մշակույթի զարգացումը:
Կայացած աշխատաժողովին հյուրերը՝ Nuno MARQUES PEIRIÇO-ն՝ Վեոլիա Գրուպի Առողջապահության ու անվտանգության աուդիտի և առաջընթացի հարցերով տնօրենը, Katerina RAMBURE-ը՝ Առողջության և անվտանգության կանխարգելման ծրագրերի ղեկավարը և Dalibor PYŠ-ը՝ Վեոլիա Գրուպի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Գոտու առողջության և անվտանգության մենեջերը, Վեոլիա Ջուր ՓԲԸ պատասխանատուների հետ՝ գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի ղեկավարությամբ, քննարկեցին օրակարգին վերաբերող բոլոր խնդիրները և հստակեցրին առաջիկա անելիքները:
Դրա տրամաբանական շարունակությունը հյուրերի այցելությունն էր ու իրավիճակի ուսումնասիրությունը Արզականի ջրաղբյուրի պոմպակայանում և քլորակայանում, Դիլիջանի «Գոլովինո» ջրի մաքրման կայանում և Ջերմուկի կոյուղու մաքրման կայանում: