Վերանորոգման աշխատանքներ «Արզնի 2 Երևան» մայրուղային ջրատարի վրա

հտւյ
օլիօւյ

Այսօր Երևանի Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի վարչական շրջաններում հայտարարված պլանային ջրանջատման պատճառը «Արզնի 2-Երևան» մայրուղային 800 մմ-ոց պողպատե ջրատարի 5 հատվածում իրականացվող աշխատանքներն են: Վերջին տարիներին Կորեայի ձորում ժայռաբեկորների թափման, սողանքների, շինարարական աղբ թափելու հետևանքով պարբերաբար վթարվում էր կարևոր նշանակության այս ջրատարը: Առաջացած խնդրին լուծում տալու համար Հայաստանի Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և «Վեոլիա Ջուր»ընկերության համատեղ ուժերով կազմվեց սողանքային հատվածը շրջանցող շիննախագիծ: Այժմ աշխատանքը մոտեցել է ավարտին, և ջրատարի նոր կառուցված 750 մետր հատվածը միացվում է գործող ջրատարին:

հյգյյմն

 «Վեոլիա Ջուր» ընկերության «Արաբկիր» շահագործման տեղամասը ջրատարի մյուս 4 հատվածներում միաժամանակ խողովակաշար է փոխարինում, սողանքային հատվածում խոշոր վթար է վերացնում, ինչպես նաև Պռոշյան և Գրիբոյեդով փողոցների բաշխիչ ցանցը կառավարելու համար հոսքաչափեր է տեղադրում: Թեպետ ջրանջատումը հայտարարված է մինչև վաղը երեկո, սակայն ՎեոլիաԹիմն անում է առավելագույնը՝ հայտարարված ժամից շուտ ջրամատակարարումը վերականգնելու համար: Թե այս ամենն ինչ արդյունք է տալու ու ինչ է ստանալու մեր սպառողը, առաջարկում ենք դիտել տեսանյությում