Վերակառուցվում է «Տավուշ» ջրատարը

Տավուշի մարզի Բերդի քաղաքից մոտ 3 կմ հեռավորության վրա «Բերդ» շահագործման տեղամասը սկսել է քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող Տավուշ պահուստային ջրատարի վերանորոգման աշխատանքները: Որպես կանոն, այն շահագործվում է ձմռանն ու ամռանը՝ «օգնության հասնելով» Բերդը սնող «Չաթաղ» և «Բայղուշ» աղբյուրներին: Հետևաբար դրա աշխատանքային լինելը միշտ է պարտադիր:

Անցյալ տարի տեղամասի մասնագետները նորով փոխարինեցին 8 կմ երկարության ջրատարի 200 գծամետր հատված: Հիմա վերանորոգում են ևս 360 գծամետր, որը հատկապես այս ձմռանը հաճախ էր վթարվում՝ հանգեցնելով ջրակորուստների և ջրամատակարարման վատթարացման:

Նախատեսված հատվածի վերանորոգումից հետո Վեոլիաթիմը կվերացնի նաև ջրատարի այլ հատվածներում առկա վթարները՝ պատրաստ լինելով ձմռանը լիարժեք գործարկելուն: