Վերակառուցված ցանց, նվազեցված կորուստներ, գոհ բնակիչներ

ւյըիը
տւյըտիտը

Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրն է: Անցյալ տարի Վեոլիա Ջուր ընկերությունը, ներդնելով 195 միլիոն դրամ, վերակառուցել է ամբողջ գյուղի ջրամատակարարման ցանցը՝ ընդհանուր առմամբ 12 կմ ջրագիծ՝ 490 բաժանորդի համար: Ընկերության Պարտադիր կապիատալ աշխատանքներին ծրագրով իրականացվող աշխատանքներն արդեն ավարտված են, և ունենք աննախադեպ արդյունք. նախկին՝ 45 լիտր/վայրկյան ջրի փոխարեն այժմ գյուղին տրվում է 5 լ/վ, որը լիովին բավարար է սպառողներին գործող ջրամատակարարարման գրաֆիկից էլ ավել ջրով ապահովելու համար:

իօևի֏֏ևջ֏ձե

Վեոլիա Ջուր ընկերությունն ամենօրյա վթարների վերացմանը զուգահեռ իրականացնում է մեծածավալ ջրաշինարարական ծրագրեր, որոնցով խնդիրներին ոչ թե ժամանակավոր լուծումներ են տրվում, այլև ապագայի համար կայուն և հուսալի համակարգ ստեղծվում: Սասունիկում այսօր Վեոլիա Ջուրը հենց այդ կայուն և հուսալի համակարգն է ստեղծել: Դրա վկայությունը բնակիչների գոհունակությունն ու երախտագիտությունն էր, երբ ծորակը բացելիս բարձր ճնշմամբ ջուր է հոսում: