«Վեոլիս ջուր» ընկերությունը հիմնանորոգում է Կապանի Գյարդ ջրընդունիչը

տըտֆ
տըհտֆգ

Վեոլիա Ջուր ընկերության սպասարկման գոտում գտնվող 20 ջրընդունիչներից ամենամեծ` Գյարդ ջրընդունիչ տանող ճանապարհն է. Կապան քաղաքից 30 կմ հեռու, ծովի մակերևույթից 1700 մետր բարձր։ Կապան քաղաքի ջրամատակարարումն իրականացվում է գետային մակերևութային ջրերից, որոնք Կապանի 2՝ «Գյարդ» և «Աջիբաջ» ջրընդունիչներում ենթարկվում են առաջին մաքրման, ազատվում ավազից, կոշտուկներից, ապա 10 կմ-ոց խողովակաշարով մղվում դեպի «Գեղի» ջրի մաքրման կայան` ավելի խորը և վերջնական մաքրման։ 1970-ական թվականներին կառուցված «Գյարդ» ջրընդունիչն արդեն ամբողջությամբ քայքայվել էր և կոռոզիայի ենթարկվել, իսկ դա նշանակում է, որ այն լիարժեք չէր կարողանում իրականացնել իր գործառույթը։ Այս պատճառով Վեոլիա Ջուր ընկերությունն այս տարվա Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի չնախատեսված աշխատանքների ցանկում ընդգրկեց նաև երբևէ չհիմնանորոգված «Գյարդի» արդիականացումը։ Ներդնելով 80 մլն դրամ՝ ընկերությունը այստեղ մեծածավալ շինարարություն է սկսել` նպատակ ունենալով մինչև նոյեմբերի վերջ ավարտել այն։ Ընկերությունն անում է առավելագույնը, որպեսզի խոր աշնանը` անձրևների սեզոնին, երբ գետի ջուրը շատ է պղտորվում, ջրընդունիչը պատրաստ լինի ամբողջ հզորությամբ վայրկյանում 300 լիտր ջուր մաքրել և ուղղել ՋՄԿ։

Այս ամենից բացի` ընկերությունը Կապանի բաշխիչ ցանցում էլ սեփական ուժերով ջրագծեր է վերակառուցում։ Նախորդ 10 ամիսների ընթացքում «Կապան» շահագործման տեղամասն արդեն իսկ վերակառուցել է Շահումյան փողոցի, Դավիթ Բեկ, Ռ Մինասյան թաղամասերի շուրջ 8 կմ ջրագիծ և 2 կմլ կոյուղագիծ։ Այս պահին մեր մասնագետներն աշխատում են Շղարշիկ թաղամասում, որտեղ նորով է փոխարինվում 2 կմ ջրագիծ։