ՎեոլիաԹիմը միացավ «Ազնավուրի անվանական անտառի ստեղծում» ծրագրին

ւիկւօ

Ջուրն ու անտառը բնության ամենակարևոր և փոխկապակցված համակարգերից են։ Ծառերը կարևոր դեր ունեն հողի խոնավության պահպանման, ջրի բնական շրջանառության և շրջակա միջավայրի էկոլոգիական հավասարակշռության ապահովման գործում։ Դրանք կանխում են հողի էրոզիան, նվազեցնում օդի աղտոտվածությունն ու փոշին, նպաստում կենսաբազմազանության պահպանմանը և աջակցում մաքուր ջրային ռեսուրսների պահպանությանը։ Նաև այս գաղափարախոսությունն է դրված Վեոլիա Ջուր ընկերության ամենօրյա գործունեության հիմքում։ Ընկերությունը մշտապես հոգ է տանում իր սպասարկման տարածքների՝ ջրաղբյուրների սանիտարական գոտիների, օրվա կարգավորիչ ջրամբարների և պոմպակայանների կանաչապատման ու բարեկարգ վիճակի մասին։ Այստեղ իրականացվող  ծառատունկները կրում են շարունակական բնույթ՝ արտահայտելով պատասխանատու վերաբերմունք բնության, ջրի և ապագա սերունդների հանդեպ։ Հետևելով Վեոլիա Գրուպի որդեգրած «GreenUp» ռազմավարությանը՝ ՎեոլիաԹիմը միացավ ևս մեկ կարևոր բնապահպանական նախաձեռնության՝ My Forest Armenia-ի կողմից իրականացվող «Ազնավուրի անվանական անտառի ստեղծում» ծրագրին։ Գեղարքունիքի մարզի Ջրաշեն համայնքում մեր թիմը մասնակցեց անտառաստեղծման աշխատանքներին՝ կատարելով ևս մեկ կարևոր քայլ դեպի ավելի կանաչ, առողջ և կայուն միջավայր։ Սիրով և դրական էներգիայով տնկված յուրաքանչյուր ծառ կարևոր ներդրում է ապագայի համար՝ շրջակա միջավայրի պահպանության ճանապարհին, որը վստահաբար շարունակական է լինելու։