2025թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում «Վեոլիա Ջուր» ընկերությունը ՀՀ պետական բյուջե է վճարել շուրջ 10.5 մլրդ դրամ: Օրերս ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia-ն հրապարակել է 2025 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Վեոլիա Ջուր ընկերությունը 46-րդն է՝ պետբյուջե վճարած 7,426,083,418 դրամ հարկերով ու այլ վճարներով: 2 մլրդ 981 մլն, 696 հազար ՀՀ դրամ էլ փոխանցվել է պետբյուջե` որպես համակարգի վարձակալության վճար: