Վեոլիա Ջուրը Լիճքում կառուցում է 7200 գծամետր նոր ջրագիծ

֏ըւիըիօ
ըիւըիօլ

Գեղարքունիքի մարզի Լիճք բնակավայրում մեկնարկել է ջրամատակարարման համակարգի վերակառուցման հերթական փուլը` նախատեսված 2026-2027 թվականների համար։ Վեոլիա Ջուր ընկերության «Մարտունի» շահագործման տեղամասը կառուցում է շուրջ 7200 գծամետր ջրագիծ, ինչը թույլ կտա լուծել տասնամյակների պատմություն ունեցող խնդիրները։ Բնակավայրը սնող 160 մմ մայրուղային ջրագիծը և 9 փողոցների ներքին ցանցը կառուցվել են դեռևս 1950-ական թվականներին։ Մաշված խողովակներն անցնում էին անհատական տնատիրությունների տարածքներով, ինչը գրեթե անհնարին էր դարձնում ցանցի վերահսկումն ու սպասարկումը։ Իրականացվող լայնածավալ աշխատանքների արդյունքում բնակավայրի 170 բաժանորդ կունենա կայուն, կանոնավոր և որակյալ ջրամատակարարում։ Կկանխվի վայրկյանում շուրջ 5-6 լիտր ջրակորուստ։ Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև անհատական ջրաչափական հանգույցների տեղադրումը, ինչը կապահովի ծախսվող ջրի թափանցիկ և հստակ հաշվառում։ Այս նախագիծը Լիճքի ջրամատակարարման ցանցի վերակառուցման հերթական փուլն է. նախորդ տարի Վեոլիա Ջուր ընկերությունն այստեղ արդեն իսկ փոխարինել էր շուրջ 3 կմ ջրագիծ։