Վեոլիա Ջուրը Գավառում վերացնում է հին ջրագծի խնդիրները և կորուստները

իւիկւիկ
ևևիւըրի

«Վեոլիա Ջուր» ընկերությունն ավարտել է «Ավզնոց» օրվա կարգավորիչ ջրամբարից մինչև Գավառ քաղաքի Միքայելյան փողոց ընկած ջրագծի 1430 գծամետր հատվածի վերակառուցումը: Այս խողովակաշարից է ջուր ստանում քաղաքի մեծ մասը: «Գավառ» շահագործման տեղամասը հին, հաճախակի վթարվող ջրագիծը փոխարինել է նոր՝ 250մմ տրամաչափի պոլիէթիլենե խողովակով՝ ապահովելով քաղաքի հիմնական հատվածի հուսալի ու անխափան ջրամատակարարումը։ Նշենք, որ աշխատանքների ընթացքում ջրագծի վրա հայտնաբերվել են 24 ապօրինիմիացումներ: Վթարների վերացման և ապօրինությունների խցափակման արդյունքում կանխվել է վայրկյանում 7 լիտր ջրիկորուստ: Այժմ ջրագիծը կգործի առանց խափանումների անգամ ամռան ամիսներին՝ ջրի բարձր պահանջարկի շրջանում: