«Վեոլիա Ջուր»-համայնք գործակցությամբ Թաիրովում փոխարինում է հնացած ջրամատակարարման ցանցը

ռգտռֆտտգ
ֆգյնտֆ

Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Թաիրով բնակավայրի Լեոյի ու Խաչատրյան փողոցներում «Վեոլիա Ջուր» ընկերությունը համայնքի հետ համատեղ հին ու քայքայված ջրագծերն է վերակառուցում։ Նախկինում դրանք անցնում էին սեփականատիրական տարածքներով, որի սպասարկումը դարձել էր գրեթե անհնար: Վթարների դեպքում հնարավոր չէր մոտենալ վնասված հատվածներին, իսկ ապօրինի միացումները ընդhանրապես խաթարում էին կանոնավոր ջրամատակարարումը։ Այս ամենի պատճառով էլ ջրի կորուստը, վթարներն ու ցածր ճնշումը Թաիրովի մշտական խնդիրներն էին։ 

ւտըռֆգ

Այժմ ջրագծերը դուրս են բերվում այդ տարածքներից, փոխարինվում նոր՝ 160-200 մմ տրամաչափի խողովակներով։ Ընդհանուր առմամբ, 58 բաժանորդի համար վերակառուցվում է 1300 գծամետր նոր պոլիէթիլենե խողովակաշար: Աշխատանքները դեռ ամբողջությամբ չեն ավարտվել, սակայն արդեն իսկ տեսանելի արդյունք կա. վայրկյանում 10 լիտր ջրակորստի կանխում, ինչպես նաև համակարգում ճնշման բարձրացում 0,5 մթնոլորտով։ Նախատեսվում է աշխատանքները ավարտել մոտ 20 օրից: