Ամփոփիչ միջոցառմանը ներկա էին Վեոլիա Գրուպի Կենտրոնական և Արևելյան գոտու Տեխնիկական տնօրեն, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կառավարման խորհրդի նախագահ Պավել Խուդոբան, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Կամո Սարգսյանը, ընկերության տնօրեններ, ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ:
Ներկայացնելով «Վեոլիա Ջուր» ընկերության 2025 թվականի գործունեությունը՝ գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը խոսեց ջրարտադրության, ջրամատակարարման շարունակականության, որակի, Ջրակորստի, արևային կայանների և դրանց կառուցման կարևորության մասին: Ընկերությունը չի սահմանափակվելու Վարձակալության պայմանագրով սահմանված պահանջներով, այլ ներդրումներ իրականացնելով ձգտելու է իր ցուցանիշների շարունակական բարելավմանը: Տիկին Շահինյանը համոզված է՝ պետություն-մասնավոր սեկտոր սերտ համագործակցությամբ հնարավոր կլինի հասնել այնպիսի ցուցանիշների, որոնք կգոհացնեն սպառողներին:
Պավել Խուդոբան, կարևորելով տարածաշրջանում ընկերության դերն ու նշանակությունը, ընդգծեց, որ այդ հաջողության հիմքում ՎեոլիաԹիմի փորձառությունն ու նվիրվածությունն են:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Կամո Սարգսյանն էլ խոսեց համակարգում առկա դրական դինամիկայի մասին՝ առանձնացնելով հատկապես ՎեոլիաԹիմի՝ վթարներին ավելի արագ արձագանքումը:
Ամփոփելով միջոցառումը՝ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը հորդորեց, որ որպես հասարակություն՝ լինենք առավել համբերատար և կարողանանք արժևորել այն ամենը, ինչ ունենք այսօր. «Ժառանգություն ստացած համակարգում, իհարկե, անելիքներ կան, բայց ձեռք ձեռքի պետք է հասնել շոշափելի արդյունքների»: