«Վեոլիա Ջուր» ընկերությունը տարին մեկնարկում է նոր բեռնատարներներով

KAMA մակնիշի չինական 20 բեռնատարներն արդեն Վեոլիայի ավտոպարկում են: 

«Հյուսիս» և «Հարավ» շահագործման տնօրինությունների տեղամասերի վթարային բրիգադների համար նախատեսված այս մեքենաները կօգնեն ՎեոլիաԹիմին վթարի վայր հասնել արագ և օպերատիվ: 

Թափքը կբարձեն գործիքներով, եռակցման ապարատներով ու ծախսանյութերով, անձնակազմն էլ հարմարավետորեն կտեղավորվի երկշարք խցիկում և արդեն մի քանի րոպեից վթարի վայրում են: 

Ժամանակակից բեռնատարները համալրված են օդափոխության համակարգով, հետընթացի տեսախցիկով, անդրոիդ համակարգով, լեդ լուսարձակներով, անցանելի են ցանկացած վայրում: 

Արդեն օրերս մեքենաները կբաշվեն մարզերի շահագործման տեղամասերում, իսկ Ընկերությունը կշարունակի վերազինել իր ավտոպարկը նոր մեքենամեխանիզմներով: