«Վեոլիա Ջուր» ընկերության կենտրոնական լաբորատորիայում հյուրընկալվել են Սպանդարյանի անվան դպրոցի աշակերտները

ֆգհ
ֆգւյհ

Այսօր «Վեոլիա Ջուր» ընկերության կենտրոնական լաբորատորիան կրկին հյուրեր ուներ. «Քիմիա» առարկայի նախագծային աշխատանքների շրջանակում այս անգամ էլ մեզ հյուրընկալվել էին Երևանի Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները: Ինչպես միշտ, ընկերության կենտրոնական լաբորատորիայի ղեկավար Նաիրա Բիլյանն ու մյուս աշխատակիցները հատուկ պատրաստվել էին աշակերտների այցին: Դպրոցականներին ներկայացնելով ջրի ճանապարհը բնական աղբյուրից մինչև ծորակ՝ տիկին Բիլյանը պատմեց, թե ինչպես են օրվա կարգավորիչ ջրամբարներից կատարվում նմուշառումները, ջուրը քիմիական և մանրէաբանական ինչ ստուգումների է ենթարկվում մինչև սպառողին հասնելը և այլն: Քիմիական բաժնում դպրոցականները ծանոթացան քլորացման պրոցեսին ու մասնակցեցին ջրի կոշտության աստիճանի որոշման աշխատանքներին: Իսկ մանրէաբանական բաժնում մասնակցեցին մանրէաբանական հետազոտությանը, ինչպես նաև աշխատեցին մանրադիտակի հետ:Այցից գոհ ու տպավորված՝ մեր հյուրերը հավաստիացրին, որ այստեղ ստացած արժեքավոր տեղեկատվությունն անպայման տեղ կգտնի իրենց նախագծային աշխատանքներում: