«Վեոլիա Ջուր» ընկերության Էջմիածնի լաբորատորիան հյուրընկալեց դպրոցականներին

ռետֆ
ռտռտ

«Վեոլիա Ջուր» ընկերության Էջմիածնի լաբորատորիան հյուրընկալել էր Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներին: Նրանք «Քիմիա» առարկայի շրջանակում եկել էին ուսումնասիրելու խմելու ջրի մաքրման եղանակները: Լաբորատորիայում ընկերության Որակի վարչության պետ Լևոն Ղուկասյանը նախ աշակերտներին պատմեց «Վեոլիա Ջուր» ընկերության գործունեության մասին, ապա ներկայացրեց, թե ինչպես է ջուրը բնական աղբյուրից հասնում ծորակ: 

966

Աշակերտները ծանոթացան լաբորատորիայում առկա ժամանակակից բոլոր սարքավորումներին, տեսան, թե ինչպես են դրանցից յուրաքանչյուրում խմելու ջրից վերցված նմուշները ենթարկվում ֆիզիկաքիմիական և մանրէաբանական հետազոտության: Նրանք նախ հետևեցին ջրի վարակազերծման ու քլորացման գործընթացին, ապա անձամբ մասնակցեցին ջրի կոշտության աստիճանի որոշմանը: Մի քանի ժամ անցկացնելով լաբորատորիայում՝ աշակերտները գործնականում ամրապնդեցին դպրոցում ստացած տեսական գիտելիքները ջրի մաքրման եղանակների վերաբերյալ: