Վեոլիա Ջուր ընկերության ավտոպարկը համալրվել է 15 նոր JCB բազմաֆունկցիոնալ էքսկավատորներով, որոնք առաջիկայում կբաշխվեն շահագործման տնօրինություններին։ Այս բազմաֆունկցիոնալ մեքենաները համատեղում են էքսկավատորի և բեռնիչի հնարավորությունները՝ թույլ տալով իրականացնել տարբեր աշխատանքներ՝ հողայինից մինչև վթարավերացման։ Էքսկավատորները հեշտությամբ հաղթահարում են դժվարանցանելի ճանապարհները, աշխատում են ցանկացած եղանակային պայմաններում և հնարավորություն են տալիս օպերատիվ վերացնել վթարները՝ նվազեցնելով ջրանջատումների տևողությունը։ Ձեռք բերված նոր տեխնիկան դառնալու է ընկերության ամենօրյա աշխատանքի անբաժանելի մասը՝ օգնելով մասնագետներին ավելի արդյունավետ և վստահ աշխատել տարբեր իրավիճակներում։ Սա ևս մեկ քայլ է դեպի ավելի կազմակերպված և տեխնիկապես հագեցած սպասարկման համակարգ։