Վեոլիա Ջուր ընկերությունն անցյալ տարի Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով 256 մլն դրամ ներդրումով Կոտայքի մարզի Արզնի գյուղում սկսեց ջրամատակարարման ցանցի քայքայված հատվածի վերակառուցումը: Այս ծրագրով նախատեսված էր նաև Արզնին սնող 1500 մետր երկարությամբ «Բյուրեղավան-Արզնի» ջրատարի վերակառուցումը: Նախորդ տարիներին Վեոլիա Ջուրը Արզնիում փուլ առ փուլ արդեն փոխել է ջրագծերի 60 %-ը: Այս անգամ ծրագրում ընդգրկված էր դեռևս չփոխարինված 13 կմ ջրագիծ, որից օգտվում է 370 բաժանորդ: Օրեր առաջ փոխարինման աշխատանքներն ավարտվել են, նոր կառուցված «Բյուրեղավան-Արզնի» ջրատարն արդեն միացված է գյուղի ջրամատակարարման ցանցին: Առաջիկայում շինարարը փողոց առ փողոց կիրականցնի նաև ջրագծերի միացման աշխատանքները: