«Վեոլիա Ջուր»-ը ստացել է ISO 37001 հակակոռուպցիոն կառավարման համակարգի հավաստագիր

ւիօկպ;
֏ւևըիւ

Ուրախությամբ հայտնում ենք, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հաջողությամբ անցել է ISO 37001 հակակոռուպցիոն կառավարման համակարգի հավաստագրման աուդիտը և ստացել դրական եզրակացություն։  «Կայունություն և Անվտանգություն Ավստրիա» (Sustainability and Security Austria) ընկերության կողմից հուլիս և օգոստոս ամիսներին, իրականացված աուդիտորական աշխատանքների արդյունքում հաստատվել է, որ «Վեոլիա Ջուր» ընկերության հակակոռուպցիոն կառավարման համակարգը համապատասխանում է ISO 37001 միջազգային ստանդարտի պահանջներին։ Այս հավաստագրումը ընկերության վերջին տարիների հետևողական աշխատանքի կարևոր արդյունքն է՝ ուղղված գործարար էթիկայի, թափանցիկության, համապատասխանության և հակակոռուպցիոն մշակույթի ամրապնդմանը։ Հատկանշական է, որ ISO 37001 հավաստագրումը Հայաստանի Հանրապետությունում դեռևս բավականին հազվադեպ ձեռքբերում է։ Այս պահին նման հավաստագրով կարող են հպարտանալ ընդամենը երեք ընկերություններ, որոնցից մեկը Վեոլիա Ջուրն է։ Միևնույն ժամանակ, ISO 37001 հավաստագրումը Ընկերության համար ոչ թե աշխատանքի ավարտ է, այլ նոր նշաձող և նոր պատասխանատվություն։ Այն պարտավորեցնում է շարունակաբար պահպանել և զարգացնել ձևավորված համակարգը, ամրապնդել ընկերության էթիկական մշակույթը և ամենօրյա գործունեության մեջ հետևողականորեն առաջնորդվել ազնվության, թափանցիկության և պատասխանատվության սկզբունքներով՝ կոռուպցիայի նկատմամբ որդեգրելով զրո հանդուրժողականության մոտեցում։ Հպարտ ենք այս կարևոր ձեռքբերմամբ և շարունակելու ենք հետևողականորեն ամրապնդել այն արժեքներն ու սկզբունքները, որոնք ձևավորում են «Վեոլիա Ջուր» ընկերության պատասխանատու և թափանցիկ գործունեությունը։ 
Շարունակում ենք միասին։