«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է պայքարը ապօրինի ջրասպառման դեմ

իկւլ

Ապօրինի և շրջանցող շուրջ 40 ջրագծեր Երևանի տարբեր վարչական շրջաններում.

Սրանք ապրիլի ընթացքում Վեոլիա Ջուր ընկերության Առևտրային կորուստների կառավարման բաժնի կողմից ապամոնտաժված և խցափակված ջրագծերն են: Օրինազանց սպառողների կողմից ջրամատակարարման կանոնների խախտման դեմ պայքարը համակարգում մշտական է՝ առավել ակտիվ ամռանը, քանի որ ջրասպառման ամենաակտիվ շրջանում ապօրինի ջրօգտագործումը բացասաբար է ազդում ջրամատակարարման կայունության վրա: Ընկերության քաղաքականությունը հստակ է՝ ապօրինությունների կանխում, հայտնաբերում և խախտումների արձանագրում՝ ի շահ բոլոր բաժանորդների անխափան ջրամատակարարման: