«Վեոլիա ջուր»-ը պայքարում է ապօրինի ջրօգտագործման դեմ

գռտըռ
գֆկյ

Հատկապես ամռան շրջանում, երբ մեծանում է ջրասպառումը, խաթարվում է մարդկանց ջրամատակարարման գրաֆիկը, անարդար է, երբ այլ սպառողների համար նախատեսված խմելու ջուրը օգտագործվում է ոռոգման նպատակով: Դրա համար ողջ տարին «Վեոլիա ջուր» ընկերությունը պայքարում է այս արատավոր երևույթի դեմ: Այս օրերին Կոտայքի մարզում շարունակվում է ՎեոլիաԹիմի ակտիվ աշխատանքները ջրագողության դեպքերի հայտնաբերման ուղղությամբ: Միայն հուլիս ամսին «Աբովյան» առևտրային տեղամասը 55 տարբեր ապօրինություններ է հայտնաբերել: Իսկ 1,5 տարվա ընթացքում կազմվել է 596 խախտման արձանագրություն:

ըտւտւտը

Շրջանցող ջրագծեր, ապօրինի ջրամիացումներ, ջրաչափի միջամտություն Աբովյանում, Արզնիում, Մայակովսկի գյուղում, Բալահովիտում, Բյուրեղավանում, Գառնիում, Նուռնուսում...: Եվ խոսքը այստեղ մեծ քանակի խմելու ջրի կորստի մասին է, քանի որ միացումները 20 միլիմետրանոց խողովակներով էին և բոլոր դեպքերում խմելու ջուրը օգտագործվել է ծառ ու ծաղիկ ջրելու համար: Իսկ այս ամենից տուժում են ոչ միայն նույն տարածքի բնակիչները, այլ նաև Երևանի մի մասը, քանի որ Աբովյանով են անցնում մայրաքաղաքին ջուր տվող հիմնական աղբյուրները: Տեսանյութերում երևում է, թե ինչպես են ապամոնտաժվում ապօրինությունները և թե ինչպես են «Վեոլիա Ջուր» ընկերության մասնագետները հայտնաբերված ապօրինի միացումներից վերցնում ջրի փորձանմուշ, որը քիմիական ռեակտիվի ազդեցության տակ անմիջապես դառնում է վարդագույն, ինչը նշանակում է՝ ջուրը քլորացված է, հետևաբար՝ Վեոլիա Ջրի մատակարարած խմելու ջուրն է: