«Վեոլիա Ջուր»-ը «Մաքրավան-Աբովյան» ջրատարի վթարի վերականգնման աշխատանքներ է իրականացրել

ռֆգռըռ
gfgbdhb

Երեկ կեսօրից հետո, Վեոլիա Ջուր ընկերության «Հրազդան» շահագործման տեղամասի մասնագետները ջրատարաների հերթական ստուգման և չափումների ժամանակ «Մաքրավան-Աբովյան» ջրատարի վրա հայտնաբերել են գաղտնի վթար՝ վայրկյանում 30-35 լիտր ջրակորստով: Ինչու գաղտնի, քանի որ ջրատարի անմիջապես տակով անցնում է անձրևատար համակարգ, իսկ ջուրը խողովակի վնասված հատվածից լցվելով հեղեղատարի մեջ՝ անձրևաջրերի հետ թափվել է Հրազդան գետ և դուրս չի եկել արտաքին մակերևույթ: Հենց սա էլ դժվարացրել էր վթարի վայրի հայտնաբերումը։ 
Դրանից անմիջապես հետո՝ Վեոլիա Ջուր ընկերության մասնագետները հայտարարեցին 24-ժամյա ջրանջատում Աբովյան քաղաքում և հարակից բնակավայրերում: 
Այսօր վաղ առավոտից սկսվել են վթարավերացման աշխատանքները։ Ամենաբարդը ջրատարը դատարկելն է, քանի որ դիրքով պայմանավորված ջրի հեռացումն իրականացվում է միանգամից մի քանի պոմպերի միջոցով։ Դրանից հետո նոր կանցնեն ջրատարի 40-45 սմ երկարությամբ ճեղքի զոդման աշխատանքներին: Ապա կսկսվի ջրատարի նորից ջրալցման փուլը: Սա իր հերթին որոշակի ժամանակ է պահանջում, որից հետո միայն կսկսվի համայնքների ջրամատակարարումը։
ՎեոլիաԹիմը ամեն ինչ անում է հայտարարված ժամից էլ շուտ բնակավայրերի ջրամատակարարումը վերականգնելու համար: