 
  
      Օրերս Հայաստանում էին Վեոլիա Գրուպի առողջության և անվտանգության տնօրեն Նունո Պերիկոն և Կենտրոնական Եվրոպայի երկրների գոտու Առողջության և անվտանգության տնօրեն Թերեզա Գոդոյը: Այցի նպատակը՝
- ընկերության աշխատակիցների առողջությանը և անվտանգությանն ուղղված ռիսկերի կանխարգելման, 
- անվտանգության վերաբերյալ գիտելիքների ամրապնդման և շարունակական բարելավման, 
- աշխատողների շրջանում աշխատունակության կորստով պայմանավորված վնասվածքների, մահվան և մասնագիտական հիվանդությունների դեպքերի կանխարգելմանն ուղղված աշխատանքների 
- Վեոլիա Գրուպի կողմից առողջության և անվտանգության ապահովման վերաբերյալ տրված հանձնարարականների կատարման արդյունքների գնահատումն էր: 
Մեր հյուրերն այցելել են ընկերության հիդրոտեխնիկական կառույցներ և վթարավերականգնողական աշխատանքների վայրեր: Արդյունավետ կառավարման արդյունքում ընկերության համակարգում անվտանգ աշխատանքային պայմանների բարելավման և անվտանգ աշխատանքի մշակույթի ձևավորման ուղղությամբ տարված աշխատանքները գնահատվել են գոհացուցիչ:
 
                      