Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի ջրամատակարարման ցանցի վերանորոգման աշխատանքներն ընդգրկված էին Ընկերության այս տարվա Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրում: Ներդնելով 195 միլիոն դրամ «Վեոլիա Ջուր» ընկերությունը գյուղի 490 բաժանորդի համար վերակառուցել է 12 կմ ջրագիծ:
Այժմ աշխատանքներն արդեն ավարտված է և Ընկերությունն ունի աննախադեպ արդյունք: Նախկին՝ 45 լիտր/վայրկյան ջրի փոխարեն այժմ գյուղին տրվում է 5 լ/վ, որը լրիվ բավարար է գործող ջրամատակարարարման գրաֆիկից էլ ավել ժամ ջուր մղել սպառողներին: