Վարդենիսում շուրջ 2 կմ ջրագծի վերակառուցումից հետո աշխատանքները շարունակվում են Աճառյան փողոցում

գւըյհիը

Օրերս Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Համբարձումյան և Իսակովի փողոցների հարակից փակուղիներում ու նրբանցքներում ավարտվեց շուրջ 2 կմ ջրագծի վերակառուցումը: Արդյունքում վերացվեց վայրկյանում 14 լիտր ջրակորուստ, և 70 բաժանորդ ապահովվեց որակյալ, կանոնավոր ջրամատակարարմամբ: Այս աշխատանքից անմիջապես հետո «Վարդենիս» շահագործման տեղամասը սկսեց 25 բաժանորդ ունեցող Աճառյան փողոցի քայքայված և վթարային 400 գծամետր ջրագծի վերակառուցումը: Աշխատանքի ավարտին ակնկալվում է վայրկյանում 3 լիտր ջրակորստի վերացում: Շահագործման տեղամասի հաջորդ հասցեն Սպանդարյան փողոցն է:

ըիկւըյհիկ
հգյ
ըհիկւյկլ