Վարդենիսում կառուցվում է նոր կոյուղատար համակարգ

ը֏տ
ըհււ

Վարդենիս քաղաքի Հ. Արզումանյան 4-րդ, Երիտասարդության 3-րդ փողոցների և հարակից տարածքների բազմաբնակարան շենքերի բնակիչները տարիներ շարունակ բախվում էին նույն խնդրին հին կոյուղատարի պատճառով հաճախակի խցանումներ և արտահոսքեր էին առաջանում՝ ստեղծելով անհարմարություններ և հակասանիտարական վիճակ։ Դեռևս 1970-ականներին կառուցված 350 մմ տրամաչափի կերամիկական խողովակաշարը արդեն լիովին մաշվել էր և չէր կարողանում ապահովել համակարգի բնականոն աշխատանքը։
Այսօր խնդիրն ստանում է իր վերջնական լուծումը։ «Վեոլիա Ջուր» ընկերության «Վարդենիս» շահագործման տեղամասը սեփական միջոցներով մեկնարկել է կոյուղագծի վերկառուցման աշխատանքները։ Կառուցվում է 400 մմ տրամաչափի, 90 գծամետր երկարությամբ ժամանակակից խողովակաշար, որը միացվելու է գործող կոլեկտորին։ Նոր կոյուղատար համակարգը կապահովի տարածքի բնակիչների համար հուսալի ու անխափան սպասարկում՝ վերջնականապես բացառելով նախկինում կրկնվող վթարներն ու խցանումները։ Իսկ համակարգի երկարաժամկետ և անխափան աշխատանքը ապահովելու համար բնակիչներին ևս մեկ անգամ հորդորում ենք զգոն լինել և նոր կոյուղատարն օգտագործել միայն ըստ նշանակության: