
Վեոլիա Ջուր ընկերության «Վարդենիս» շահագործման և առևտրային տեղամասերն այսուհետ կաշխատեն նոր, ժամանակակից և ամբողջովին կահավորված շենքում։ Սպասարկման տեղամասը գտնվում է Չարենցի12 հասցեում, որտեղ ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ արդյունավետ աշխատանքի և սպառողներին բարձրակարգ սպասարկում ապահովելու համար: Շահագործման և առևտրային տեղամասերից բացի, այստեղ է տեղակայվել նաև ընկերության Վարդենիսի լաբորատորիան, որտեղ ջրի որակի ստուգումը կլինի էլ ավելի արագ և էլ ավելի ճշգրիտ: Շենքի բացման արարողությունը կատարեցին Վեոլիա Ջուր ընկերության տնօրեն Մարիաննա Շահինյանը և Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը:

Այս հանդիպումը դարձավ նաև արդյունավետ հարթակ՝ քննարկելու քաղաքի ջրամատակարարման խնդիրները, ներկայացնելու ներդրումային ծրագրերը և հաստատելու հետագա համագործակցության նոր ուղիները։