Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության փոխնախագահին

itut
՛պ՛յօխ՛խ՛

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ավագ գործադիր փոխնախագահ Ֆիլիպ Գիտարին: Հանդիպմանը մասնակցել են  նաև Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը և «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը: Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ջրամատակարարման որակի բարձրացման, կեղտաջրերի մաքրման, ինչպես նաև խմելու ջրի համակարգերի բարելավման վերաբերյալ: Հանդիպման ավարտին կողմերը  վերահաստատել են արդյունավետ և կառուցողական համագործակցությունը շարունակելու իրենց պատրաստակամությունը։