«Տավուշ» ջրատարի վերանորոգումը

ըհիըի
իօլիօպիօպ

1970-ական թվականներին կառուցված «Տավուշ» ջրատարը ՎեոլիաԹիմի շնորհիվ աստիճանաբար նոր շունչ է ստանում: «Վեոլիա Ջուր» ընկերության «Բերդ» շահագործման տեղամասն ամեն տարի սեփական միջոցներով հատված առ հատված իրականացնում է պահուստային «Տավուշ» ջրատարի վերանորոգումը: Բերդ քաղաքից շուրջ 3 կմ հեռավորության վրա գտնվող ջրատարը, որպես կանոն, շահագործվում է ձմռանն ու ամռանը՝ «օգնության հասնելով» Բերդը սնող «Չաթաղ» և «Բայղուշ» ջրատարներին: Հետևաբար այն պետք է ցանկացած պահի պատրաստ լինի շահագործման:

խօպծխ

Նախորդ տարիներին տեղամասի մասնագետները փոխարինել են ջրատարի շուրջ 600 մետր հատված: Այս տարի վերանորոգվել է ևս 220 մետր, որը հատկապես ձմռանը հաճախ էր վթարվում՝ հանգեցնելով ջրակորուստների և ջրամատակարարման վատթարացման: Քանի որ դեպի ջրատար տանող ճանապարհն էլ դժվարանցանելի է, վթարներին արագ արձագանքելը ավելի է բարդանում: Այսօր ջրատարն արդեն պատրաստ է ձմռանը վերագործարկելուն, եթե դրա անհրաժեշտությունը լինի: