Տասնամյակների խնդիրները՝ փուլ առ փուլ լուծման ճանապարհին. Մերձավանում վերակառուցվում են ջրագծերը

ւկըկօ
ւիօլ

Վեոլիա Ջուր-Փարաքար համայնք համագործակցությամբ Մերձավան բնակավայրի Երևանյան և Երիտասարդական փողոցներում սկսվել է ջրագծերի վերակառուցումը: 1960-70-ականներին կառուցված ջրագծերը, ապօրինի միացումները, և չկառավարվող ցանցը լուրջ խնդիրներ էին ստեղծում թե՛ ջրամատակարարման, թե՛ վթարավերացման աշխատանքների ժամանակ։ Իրավիճակն ավելի սրվեց, երբ սկսվեցին ասֆալտապատման աշխատանքները։ Ասֆալտի քերման հետևանքով ջրագծերը հայտնվեցին գետնի մակերևույթին, հետևաբար ի հայտ եկան նաև առկա վթարները:

տւըհյը

 Խնդրի լուծման համար որոշվեց համատեղ փոխարինել ջրամատակարարման ցանցը։ Երևանյան խճուղում փոխարինվում է շուրջ 1 կմ ջրագիծ։ Նախատեսվում է 60 ներտնային միացում իրականացնել: Եվս 600 մ ջրագծի փոխարինում նախատեսվում է Երիտասարդական փողոցում։ Այնտեղ վերակառուցումը կմեկնարկի Երևանյան խճուղու աշխատանքների ավարտից հետո։ Արդյունքում ակնկալվում է վայրկյանում 13 լիտր ջրակորստի կանխում, կառավարելի բաշիչ ցանց և կանոնավոր ջրամատակարարում: 

իւօլիօլիօլ

Տասնյակ տարիների ընթացքում կուտակված խնդիրները, իհարկե, մեկ օրում չի լուծվի, սակայն գյուղում փուլ առ փուլ իրականացվող աշխատանքները լավ նախադրյալ են իրավիճակը բարելավելու և խնդիրը վերջնականապես կարգավորելու համար։