Արմավիրի մարզում խմելու ջրի խնդիրն շարունակում է մնալ ամենացավոտ հարցերից մեկը։ Այստեղ հաճախ են բնակիչները բախվում ջրի ցածր ճնշման, հաճախակի վթարների և դրա հետևանքով տեղի ունեցող ընդհատումներին։ Շատ դեպքերում էլ ջրագծերն անցնում են անհատական տնատիրություններով, ինչը էլ ավելի է բարդացնում է սպասարկման աշխատանքները: Ճիշտ է, մարզում Վեոլիա Ջուր ընկերությունը շարունակաբար իրականացնում է իր ներդրումները, սակայն դեռ խնդիրներն ամբողջությամբ լուծված չեն:«Վեոլիա Ջուր» ընկերությունը այս տարվա ՊԿԱԾ բաղադրիչի շրջանակում ևս Արմավիրի մարզի երեք բնակավայրում՝ Ակնալճում, Բաղրամյանում և Միյասնիկյանում իրականացնում է ջրամատակարարման համակարգերի լայնածավալ վերակառուցում։