Տարիների խնդիրը լուծված է. Հալիձորի 1-ին, 2-րդ և 3-րդ փողոցներն ունեն կանոնավոր ջրամատակարարում

տհըւյ
գյըւ

Վեոլիա Ջուր ընկերությունն ավարտեց Հալիձոր գյուղի 1-ին, 2-րդ և 3-րդ փողոցների ջրագծերի վերակառուցումը։ «Գորիս» շահագործման տեղամասն ընդհանուր առմամբ փոխարինել է 750 գծամետր ջրագիծ, ինչը հնարավորություն տվեց լուծելու տարիների ի վեր գոյություն ունեցող խնդիրները։ Նախկինում այս փողոցներում շաբաթական մի քանի վթար էր արձանագրվում։ Պատճառը հին և մաշված մետաղական ցանցն էր, որի հետևանքով թե՛ ջրի կորուստ էր լինում, թե՛ խաթարվում էր կանոնավոր ջրամատակարարումը։ Իրականացված աշխատանքների արդյունքում իսպառ վերացել են վթարները, իսկ նշված փողոցների 40 բաժանորդ և 3 հանրային տարածք արդեն ապահովված են կանոնավոր ջրամատակարարմամբ։ Ցանցի արդիականացման շնորհիվ խնայվում է վայրկյանում շուրջ 2 լիտր ջուր։ Այս ծրագրով ևս ընկերությունն ապահովում է իր պայմանագրային պարտավորությունների կատարումը՝ բարելավելով մատուցվող ծառայությունների որակը բնակավայրերում։

ւըտւ
հգյյգ
֏ւըի
գտֆհտֆգ
ռւըռտւ
ջ֏ըևռտջւըև
տըիըւիկ
ւևը֏իըւիօ