Տարիների խնդիրը լուծված է․ Արաբկիրի մի շարք հասցեներում հաղթահարվել է ջրի ցածր ճնշման խնդիրը

ռտգւյհւհյ
ioiuop

Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի 2, 4, 4/1, 4/2, 6, Մամիկոնյանց 1/1, 3, Ազատության 17, 19, 19/1 շենքերի վերջին՝ 7-րդ հարկերն արդեն առանց պոմպի ունեն կանոնավոր ջրամատակարարում: Այս հասցեներում տարիներ շարունակ եղել է ջրի ցածր ճնշում և հատկապես ամռանը ամենաշատ բողոքները ստացվել են հենց այս շենքերից: Վեոլիա Ջուր ընկերությունը օրերս փոխել է խորհրդային տարիներից ժառանգություն մնացած շուրջ 700 գծամետր ջրագիծ: Խողովակաշարի թարմացումից, ինչպես նաև ապօրինությունները վերացնելուց հետո շենքերին տրվող նախկին վայրկյանում 13 լիտր ջրի փոխարեն այժմ տրվում է 3,5-4 լիտր/վայրկյան: Ջրագծերի փոխարինումից հետո Վեոլիա Ջուրը մուտքագծերում ապահովել է 3․8 մթնոլորտ ճնշում, որը նախատեսված է 8 հարկանի շենքերի համար:Այժմ հիմնական աշխատանքն ավարտված է և կապալառու կազմակերպությունը ասֆալտապատում նշված շենքերի բակերը: