«Վեոլիա Ջուր» ընկերությունը սեփական ուժերով Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարալանջ գյուղում ջրագծեր է նորացնում: Գյուղի 5-րդ փողոցում «Արթիկ» շահագործման տեղամասը հին պողպատե ջրագիծը փոխարինում է 410 գծամետր երկարությամբ 75 մմ-ոց պոլիէթիլենե խողովակով։ Տարիների ընթացքում քայքայված խողովակաշարը դարձել էր ջրամատակարարման խնդիրների պատճառ, որի հետևանքով տեղի էր ունենում գրաֆիկի խախտումներ և առաջացնում բնակիչների դժգոհությունները։ Բացի այդ, տվյալ հատվածում վայրկյանում կորում էր շուրջ 3-4 լիտր ջուր։ Հիմնական աշխատանքները նախատեսվում է ավարտել առաջիկա օրերին։ Բնակավայրում Ընկերություն ունի մոտ 230 բաժանորդ։ Շուտով 110-ը ջուր կստանա վերակառուցված ջրագծից, այսինքն՝ գյուղի մոտ 40 տոկոսը: Արդյունքում կկրճատվեն ջրակորուստները, կբարելավվի ջրամատակարարման որակը, Սարալանջ գյուղի բնակիչները կունենան ավելի կայուն և կանոնավոր ջրամատակարարում։