Վեոլիա Ջուր ընկերությունը սեփական ուժերով Վեդի խոշորացված համայնքի Տափերական բնակավայրում ջրաշինարարական խոշոր ծրագիր է իրականացնում: Ծրագրի առաջին խոշոր ներդրումն իրականացվել է դեռևս 2022 թվականին: Ընդհանուր առմամբ այստեղ վերակառուցվել է 9 կմ ջրագիծ: Դրա արդյունքում ընկերությունն այժմ կարողանում է գրաֆիկով սահմանված տևողությունից ավել ջուր տալ գյուղին: