Սյունիքի մարզում «Վեոլիա Ջուր» ընկերությունը վերակառուցում է «Մուխուրթուրյան–Աշոտավան–Հացավան» ջրատարը

ֆդ
տըւյըւյը

Սյունիքի մարզում «Վեոլիա Ջուր» ընկերությունը իրականացնում է լայնածավալ աշխատանքներ՝ վերակառուցելով «Մուխուրթուրյան–Աշոտավան–Հացավան» ջրատարը, որը ապահովում է Սիսիանի տարածաշրջանի մեծ մասի ջրամատակարարումը։ Աշխատանքների շրջանակում Սիսիանի համայնքում վերակառուցվում է շուրջ 3900 գծամետր ջրագիծ։

յկյկյհ

Նախաձեռնությունը հատկապես կարևոր է Աշոտավան և Հացավան բնակավայրերի համար, որոնք շուտով կունենան ամբողջովին նոր ջրամատակարարման համակարգ։ Համայնքում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում պարզվել է, որ գործող խողովակաշարերը անցնում են երթևեկելի մասով և տեղադրված չեն սահմանված խորության վրա, ինչը կարող էր հետագայում խնդիրներ առաջացնել։ Այդ պատճառով «Վեոլիա Ջուր» ընկերությունը, համագործակցելով կապալառու կազմակերպության հետ, որոշել է ամբողջությամբ փոխարինել և արդիականացնել տարածքի ջրագծերը՝ ապահովելով կայուն, որակյալ և անխափան ջրամատակարարում Սիսիանի տարածաշրջանի բնակիչների համար։