Ստացվեցին մեքենաների առաջին խմբաքանակները

Արդեն օրերս գործի կանցնեն նոր Камаз-ներն և Renault-ները

Առավոտից, չնայած մռայլ եղանակին, ուրախ տեսք էր ստացել Վեոլիա ջուր ՓԲԸ Կենտրոնական ավտոհավաքակայանը: Ուրախ էին նաև աշխատակիցները:

Կատակ բան չէ. միանգամից 24 ավտոմեքենա էր շարված հրապարակում (ԵՎս 1 մեքենա մինչև մեր գալն արդեն տարել էր տեղամասերի ղեկավարներից թերևս ամենաանհամբերը): Թվով 22 Renault Dokker Van կոմերցիոն, ավելի ճիշտ՝ մարդատար-բեռնատար, և 2 հատ էլ ռուսական «Арзамас Коммаш» գործարանից ստացված КО 512, կոյուղու այսպես կողված «փչող մեքենա»՝ Камаз - ի հենքի վրա:

Թե՛ մեկի և թե՛ մյուսի անհրաժեշտությունը շատ է զգացվում համակարգում: Renault Dokker Van - ներն առաջին հերթին կգնան սպասարկելու Տեխնիկական տնօրինության Գոտիավորման խմբերին, որոնք զբաղվում են հոսակորստի փնտրտուքով, ջրամատակարարման կարգավորմամբ, ջրի քանակի ու ճնշման ստուգմամբ, առաջացող տեխնիկական խնդիրների լուծումներով, ինչպես նաև էներգետիկներին, ովքեր պատասխանատու են համակարգի պոմպակայանների և ընդհանապես էներգասնուցման վիճակի համար: Կնշանակի՝ գործն ավելի արագ կընթանա, կնշանակի՝ ավելի շատ ջուր կունենանք:

Ինչ վերաբերում է КО 512-ին, ապա դրանք այսօր իրոք որ ոսկու գին ունեն: Շատ տարածքներում, հատկապես Արարատյան դաշտի բնակավայրերում, որտեղ կոյուղու պոմպակայանները լավ չեն աշխատում կամ բացակայում են, պարզապես հնարավոր չէ կոյուղու ցանցը կանոնավոր սպասարկել առանց նման տեխնիկայի: Մինչդեռ «փչող մեքենաները» համակարգում քիչ են, եղած էլ առանձնապես լավ վիճակում չի: Այստեղից էլ բողոքները, որի քանակը, համոզված ենք, նոր մեքենաների շահագործմամբ անպայման կնվազի:

Իսկ կսկսվի դրանց շահագործումը արդեն առաջիկա օրերին՝ որոշակի նախապատրաստական աշխատանքներից հետո: Մեկը կգնա «Արևելք» տարածաշրջանային տնօրինություն, մյուսը՝ «Արևմուտք», ուր դրանց անհամբեր սպասում են՝ թե՛ շահագործողները, և թե՛ սպառողները: Առաջին արդյունքների մասին կտեղեկանանք ու կտեղեկացնենք հանրությանը անհապաղ:

Մեքենամեխանիզմների պարկի համալրման գործընթացը ընկերությունում շարունակվում է: