Ստացվեց բեռնատարների հերթական խմբաքանակը

Հրաշալի մեքենաներով համալրվեց օրերս Վեոլիա Ջրի ավտոպարկը:

Դեռ հունվարն է, ցուրտ եղանակ, բայց ընկերության կենտրոնական ավտոկայանում արդեն աշխուժություն է: Նոր ստացված 28 Ռուսական ՈՒԱԶ Պրոֆի բեռնատար տեղ են գրավել հրապարակում:

Հինգ անձի համար նախատեսված երկշարք խցիկ, 7,2  խորանարդ մետր ծավալով բեռնատար թափք, 150 ձիաուժ հզորություն, 100 կմ-ին 11,6 լիտր վառելիքի ծախս, 4 տարի/150 հազար կմ երաշխիք...

Վթարային ծառայությունների կողմից ներկայումս օգտագործվող Գազելները և՛ քանակով են քիչ, և՛ ֆիզիկապես են մաշված, և՛ նվազ հուսալի են, և՛ չունեն պահանջվող բարձր անցանելիությունը:

Հետևաբար, նորերի շահագործումը համակարգում, որը կսկսվի արդեն առաջիկայում, զգալի օգնություն կհանդիսանա վթարային բրիգադների համար: Դրանց թափքը կբարձեն գործիքներով, եռակցման ապարատներով ու ծախսանյութերով, անձնակազմը հարմարավետորեն կտեղավորվի խցիկում և՝ արագորեն դեպի վթարի վայր: Մանավանդ, որ ՈւԱԶ-ն անցանելիության հետ խնդիրներ չունի:

Իսկ արագ արձագանքը բողոքներին, վթարային աշխատանքների արդյունավետության բարձրացումն ի վերջո նպաստելու են ջրամատակարարման շուտափույթ վերականգնմանն ու սպառողների գոհունակությանը, ինչը և հանդիսանում է ՎեոլիաԹիմի գործունեության նպատակը:

Ի դեպ, նախորդ տարվա նման, այս տարի ևս Վեոլիա Ջուր ընկերությունը նախատեսում է շարունակել թարմացնել և հզորացնել համակարգը տասնյակ միավոր ժամանակակից մեքենամեխանիզմներով: