Շուրջ 10 կմ ջրագծի վերակառուցում Նոր Հաճըն տեղամասի կողմից

գֆգվդց
եֆեդցֆ

Մեկ տարի առաջ Վեոլիա Ջուր ընկերությունը ստանձնեց Կոտայքի մարզի Նոր Հաճընի և հարակից բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի սպասարկումն ու շահագործումը: Մեկ տարվա ընթացքում «Նոր Հաճըն» շահագործման տեղամասը փոխարինել է շուրջ 9820 գծամետր ջրագիծ, որից 6500-ը Եղվարդ քաղաքում, 2700-ը՝ Մրգաշեն գյուղում, 620-ը՝ Նոր Հաճըն քաղաքում։ Այլ կերպ ասած՝ իրականացված աշխատանքների արդյունքում՝ 

  • կանխվել է մեծ ջրակորուստ, որի արդյունքը սպառողները զգում են ամեն օր

  • նվազել է բողոքների թիվը, 

  • բարձրահարկ շենքերում ապահովվել է նորմալ ճնշմամբ ջրամատակարարում, 

  • ջուրը բնակիչներին մատակարարվում է սահմանված գրաֆիկին համապատասխան։

Ջրագծերի փոխարինված յուրաքանչյուր մետրը բարելավված ենթակառուցվածք է, որը ՎեոլիաԹիմի հերթական ձեռքբերումն է։