Շնորհավո՜ր 8 մարտի

111-րդ անգամ աշխարհն այսօր նշում է Կանանց Միջազգային Տոնը

Մեր ջերմագին բարեմաղթանքները ձեզ, սիրելի կանայք և աղջիկներ, Կանանց Միջազգային օրվա առթիվ:

Ձեզ ներկայությամբ ենք մենք ուրախ ու երջանիկ, ձեր աշխատանքով ենք հպարտ ու հզոր, ձեր ներդրումն ենք ակնկալում համակարգի զարգացման գործում:

Ուրեմն՝ եղե՛ք թարմ ու գեղեցիկ, որպես գարուն, մնացե՛ք քնքուշ – հմայիչ, որպես ծաղիկ, պաշտպանե՛ք ձեր իրավունքները, որպես կին, մայր ու դուստր, և թող հաջողությունը մշտապես ուղեկցի ձեզ երազանքների իրականացման ճանապարհին:

Շնորհավո՜ր 8 մարտի:

«Վեոլիա Ջուր» ընկերության տնօրինություն