Շնորհավոր 8 մարտի

Վեոլիա Ջուր ՓԲԸ տնօրինության շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային տոնի առթիվ

Սիրելի՜ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում ենք ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն, երջանկություն անձնական կյանքում ու հաջողություններ նախաձեռնություններում:

Անշուշտ պատահական է, բայց թերևս ոչ պատահականություն, որ գարունը սկսվում է այս գեղեցիկ տոնով: Ձեր՝ հոգատար մոր, սիրող կնոջ, հայրենի օջախի անձնուրաց պահապանի ջանքերի շնորհիվ է, որ կայուն է մնում հայ ընտանիքը, հաղթահարվում են ամենօրյա դժվարությունները և իրականություն դառնում բոլորիս երազանքները:

Բայց միայն ընտանեկան կյանքով չէ, որ ապրում է հայ կինը: Ի վերջո, քիչ այլ է Մարտի 8-ի խորհուրդը. անձնականի հետ միասին, կնոջ ակտիվ դերը հանրային կյանքում, պայքարն իր իրավունքների և ազատ կամարտահայտության համար, ինչն օրեցօր իրականություն է դառնում է Հայաստանում և նպաստում նրա զարգացմանը:

Դա հավասարապես վերաբերում է նաև Վեոլիա Ջուր ՓԲԸ-ին, որի համակարգում այսօր աշխատում են գեղեցիկ սեռի հարյուրավոր ներկայացուցիչներ, իրենց բարեխղճությամբ, նվիրումով ու ջանքերով աջակցելով ընկերության առաջընթացին: Չկա մի ծառայություն, որն իրենց ներկայությամբ չգեղեցկացնեն, որին նրանք առանձին հմայք ու իմաստ չհաղորդեն ու չմղեն առաջ: Եվ մենք հպարտ ենք դրանով: 

Սիրելի մայրեր, կանայք ու աղջիկներ, եղեք միշտ ուրախ հմայիչ ու գեղեցիկ, շրջապատված անսպառ ուշադրությամբ ու հոգատարությամբ, և թող բարին ու հաջողությունը լինեն ձեր մշտական ուղեկիցը կյանքում, բնության զարթոնքը՝ որպես հովանի ձեզ և ձեր ընտանիքներին:

 Վեոլիա Ջուր ՓԲԸ տնօրինություն