Խցանվել էր Սիսիան քաղաքի Սիսական և Իսրայելյան փողոցների կոյուղու կոլեկտորը։ Կոյուղու մի հատվածում խցանումը որևէ եղանակով վերացնել հնարավոր չէր, այդ պատճառով «Սիսիան» շահագործման տեղամասը փոխարինեց խնդրահարույց` շուրջ 40 գծամետր երկարությամբ հատվածը՝ տեղադրելով պոլիէթիլենե երկշերտ խողովակաշար։ Զուգահեռ վերանորոգվեցին նաև երեք դիտահորեր, և արդյունքում կոյուղատար համակարգի աշխատանքը լիովին վերականգնվեց։